Կարեն Մարգարյան (օդաչու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մարգարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 12, 1964 |
Ծննդավայր | Երևան, |
Մահացել է | հունիս 6, 1991 |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու |
Կարեն Էդուարդի Մարգարյան (ապրիլի 12, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 6, 1991, զոհվել է ՀՀ սահմանամերձ գոտում), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարանը (1985)։ 1985–1987 թվականներին աշխատել է Գրոզնիի (Չեչնիա) օդաչուական կենտրոնում, 1990–1991 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։
1990–1991 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամն Արցախ, այդ թվում՝ Շահումյան և Գետաշեն կազմել է 180 ժամ։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում[1]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։